ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԵՐ / Լրաբեր սպորտ

Լրաբեր սպորտ

Ղեկավար՝ Շավարշ Գևորգյան
Վարող՝ Գևորգ Մալաքյան

‹‹Լրաբեր-սպորտ››. այսպես է կոչվում հ2-ի մարզական լրատվականը, որը ներկայացնում ենք ամեն օր, բացի կիրակիից՝ ‹‹Լրաբեր››-ի թողարկումների վերջնամասում: Այն վարում է մարզական մեկնաբան Գևորգ Մալաքյանը: ‹‹Լրաբեր-սպորտ››-ում անդրադառնում ենք ոչ միայն աշխարհահռչակ մարզական իրադարձություններին ու միջոցառումներին, այլ նաև նպատակամղված լուսաբանում ենք մեր մարզական գերատեսչությունների, ֆեդերացիաների աշխատանքները, ինչպես նաև Հայաստանում անցկացվող փոքր ու մեծ մրցաշարերն ու հուշամրցաշարերը՝ նույնիսկ ոչ օլիմպիական մարզաձևերից, հաշվի առնելով դրանց նկատմամբ հեռուստադիտողի հետաքրքրությունը: